«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է Marca-ն՝ հղում անելով Daily Mirror-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ մեծ հավանականությամբ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կլքի թիմը, իսկ նրա տեղը կզբաղեցնի Զինեդին Զիդանը։ Ֆրանսիացի մասնագետի առաջին խնդրանքներից մեկը կլինի Ռոնալդուի տրանսֆերի ձեռքբերումը, ում հետ միասին նա աշխատել է Մադրիդի «Ռեալում»։
Պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ լրանում է հաջորդ տարի: Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկությունում 37-ամյա Ռոնալդուն անցկացրել է 18 հանդիպում, դարձել 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։