Ռանգնիկ. «Թիմում բոլորն ուրախ կլինեն, եթե մրցաշրջանի վերջում զբաղեցնենք 4-րդ տեղը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է այն մասին, որ ակումբը երկակր ժամանակ է, ինչ չի դարձել Անգլիայի չեմպիոն:

«Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 10 տարում ոչ մի անգամ չեմպիոն չի դարձել, ապա դրա համար լուրջ պատճառներ կան։

Թիմում բոլորը, այդ թվում՝ ես, ուրախ կլինեն, եթե մենք մրցաշրջանի արդյունքներով զբաղեցնենք 4-րդ հորիզոնականը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը: