Իտալիան շահագրգռված է 2032 թվականին ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն ընդունելու հայտով:
Ինչպես հայտնում է ANSA-ն՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն տեղեկացրել է ՈւԵՖԱ-ին Եվրոպայի առաջնություն կազմակերպելու պատրաստակամության մասին։
Սպասվում է, որ Եվրո-2032-ի ընդունող երկիրը կընտրվի 2023 թվականի սեպտեմբերին։
Իտալիան երկու անգամ ընդունել է Եվրոպայի առաջնությունը՝ 1968 և 1980 թվականներին։ Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի հանդիպումներն անցկացվեցին ինչպես Հռոմում, այնպես էլ եվրոպական այլ քաղաքներում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը կարող է հայտ ներկայացնել Եվրո-2032-ն ընդունելու համար։