Լուկա Մոդրիչը ասել է, թե երբ կավարտի կարիերան

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է այն հարցին, թե որքան ժամանակ է նախատեսում ֆուտբոլ խաղալ։

«Անկեղծ ասած չգիտեմ: Միգուցե մինչև 40 տարեկանը խաղամ: Միգուցե քիչ ավելի, կամ պակաս:

Հաճույք եմ ստանում այն ​​ամենից, ինչ անում եմ: Ֆիզիկապես լավ եմ պատրաստված, դա կարևոր է, հոգեբանորեն նույնպես։

Տեսնենք, թե որքան ժամանակ կարող եմ խաղալ, բայց կոնկրետ թվերի մասին խոսելը շատ դժվար է: Գուցե հեռանամ 40 տարեկանում»,- ասել է Մոդրիչը: