Յուրգեն Կլոպ. «Սալահը վերադարձել է, ես արդեն խոսել եմ նրա հետ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, թե արդյոք հարձակվող Մոհամեդ Սալահը կկարողանա՞ խաղալ «Լեսթերի» դեմ Պրեմիեր Lիգայի 24-րդ տուրի խաղում, թե ոչ։

«Սալահը վերադարձել է, ես արդեն խոսել եմ նրա հետ: Իհարկե, նա շատ հիասթափված է, բայց անհամբերությամբ է սպասում Լիվերպուլի հանդիպումներին»,- մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

-Իհարկե, այսօր նա մի փոքր վերականգնողական մարզում կանցկացնի։ Տեսնենք, թե ինչպես կզգա իրեն վաղը, և կկայացնենք համապատասխան որոշում», – հավելել է մարզիչը։

«Լիվերպուլ» – «Լեսթեր» հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ փետրվարի 10-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:45-ին։