«Բորդոն» հեռացրել է Վլադիմիր Պետկովիչին

Վլադիմիր Պետկովիչը հեռացվել է «Բորդոյի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը որոշել է 58-ամյա մասնագետին հեռացնել Լիգա 1-ի 23-րդ տուրում «Ռեյմսից» (0:5) կրած պարտությունից հետո։

Նշենք, որ «Բորդոն» պարտվել է վերջին 6 խաղից 5-ում: Թիմը 23 խաղում վաստակած ընդամենը 20 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը:

Պետկովիչը «Բորդոյում» աշխատեց 6 ամիս։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։