«Բարսելոնայի» նորեկ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է կատալոնական ակումբի հաղթանակը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Լա Լիգայի 23-րդ տուրի խաղում (4:2): Դա գաբոնցի ֆուտբոլիստի նորամուտի խաղն էր «կապտանռնագույնների» կազմում:
«Առաջին անգամ նման ակումբի մարզաշապիկը կրելն անհավանական զգացողություն է: Ուժեղ թիմային խաղ և շատ կարևոր հաղթանակ մեզ համար»,- գրել է 32-ամյա խաղացողը Instagram-ում։
«Բարսելոնան» 23 տուրից հետո վաստակել է 38 միավոր և եզրափակում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը: