Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի «Միլանի» առաջիկա հանդիպումները, հայտնում է Football Italia-ն։
Հունվարի 23-ին «Յուվենտուսի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով շվեդ ֆուտբոլիստը միլանյան դերբիից բացի չի մասնակցի նաև փետրվարի 9-ին կայանալիք Իտալիայի գավաթի՝ «Լացիոյի» դեմ հանդիպմանը և փետրվարի 13-ին նախատեսված «Սամպդորիայի» դեմ Ա Սերիայի խաղին։
Ընթացիկ մրցաշրջանում 40-ամյա ռմբարկուն, ում անընդհատ հետապնդում են վնասվածքները, կարողացել է անցկացնել 19 հանդիպում (1068 րոպե)՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։