«Չելսին» դեռևս հույս ունի նոր պայմանագիր կնքել պաշտպան Անտոնիո Ռուդիգերի հետ, հայտնում է The Athletic-ը: Գերմանացի ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը Ռուդիգերին նոր պայմանագիր է առաջարկել՝ շաբաթական 236.000 եվրո աշխատավարձով։ Նախկինում «ազնվականները» 28-ամյա խաղացողին առաջարկել էին 166.000 եվրո աշխատավարձ, սակայն պաշտպանը դժգոհ էր մնացել այդ առաջարկից և մերժել այն։
Ռյուդիգերը ներկայումս վաստակում է շաբաթական 118,000 եվրո և ցանկանում է աշխատավարձի բարձրացում: