Դեկլան Ռայսը՝ գրանդ ակումբների թիրախում

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 23-ամյա ֆուտբոլիստի համար կպայքարեն «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Վեսթ Հեմը» մտադիր է խոշոր գումարի դիմաց վաճառել կիսապաշտպանին։

Կիսապաշտպանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Portal Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Ռայսը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: