CIES-ը ևս մեկ հետաքրքիր վարկանշային աղյուսակ է ներկայացրել

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) ներկյացրել է վերջին տասնամյակում վատագույն տրանսֆերային բալանս ունեցող ակումբների ցանկը:

Այս առումով  վատագույն ցուցանիշը գրանցել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիական ակումբը ֆուտբոլիստների գնման վրա ծախսել է 1,545 միլիարդ եվրո, իսկ վաճառքից վաստակել է 470 միլիոն եվրո։

CIES վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթին»՝ մինուս 984 միլիոն եվրո մնացորդով: Երրորդ հորիզոնականում ՊՍԺ-ն է՝ մինուս 941 մլն եվրո։