«Մանչեսթեր Սիթին» թիրախավորել է երկու երիտասարդ տաղանդի

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բոկա Խունիորսի»  միանգամից երկու ֆուտբոլիստների ծառայություններով, հաղորդում է El Crack Deportivo-ն:

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է 19-ամյա հարձակվող Էքսեկիել Սեբալյոսի և 17-ամյա պաշտպան Վալենտին Բարկոյի տրանսֆերներով։

Նշվում է, որ արգենտինական ակումբը չի ցանկանում վաճառել նրանց, սակայն երկու ֆուտբոլիստների պայմանագրերում էլ հստակ հրաժարագին է սահմանված։

Եթե ​​պոտենցիալ գնորդը վճարի հրաժարագինը, ապա «Բոկա Խունիորսը» չի կարողանա կանխել տրանսֆերը։