«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին որոշել է չերկարաձգել ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը՝ հաղորդում է Goal.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ուրուգվայցին որոշել է լքել անգլիական ակումբը։ 34-ամյա ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը։
Կավանին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի հոկտեմբերին՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։