«Ատլետիկոն» ցանկանում է թիմում պահել կենտրոնական պաշտպան Ֆելիպեին, ով մրցաշրջանի վերջում կարող է դառնալ ազատ գործակալ:
Մադրիդյան ակումբը 32-ամյա խաղացողին նոր պայմանագիր է առաջարկել՝ նախատեսված մինչև 2024 թվականը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանի 14 խաղում բրազիլացին դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանն «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2019 թվականից: