Օլիվեր Կանը հաստատել է, որ «Բավարիան» փորձում է թիմում պահել Կորենտեն Տոլիսոյին

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը հայտարարել է, որ մյունխենյան ակումբը փորձում է թիմում պահել կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոյին և երկարաձգել պայմանագրի ժամկետը:

«Մենք բանակցություններ ենք վարում Տոլիսոյի հետ նոր պայմանագրի շուրջ, բայց վերջնական հաջողության համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը», – Կանի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն:

2021/22 մրցաշրջանում Տոլիսոն «Բավարիայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

27-ամյա ֆրանսիացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիս: