Սամիր Հանդանովիչ. «Ավելի ճիշտ է ասել՝ ոչ թե «Միլանը» հաղթեց, այլ «Ինտերը» պարտվեց»

«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչն Ա Սերիայի «Միլանի» դեմ խաղից (1:2) հետո խոսել է արդյունքի մասին:

«Այսօր մենք արեցինք հնարավորը։ Բայց ավելի ճիշտ է ասել՝ ոչ թե «Միլանը» հաղթեց, այլ «Ինտերը» պարտվեց։ Խաղը մեր ձեռքերում էր, մենք լավ խաղացինք և նրանց սեղմեցինք իրենց իսկ դարպասի մոտ։

Երկրորդ խաղակեսում մենք հակագրոհների հնարավորությունների էինք սպասում, բայց չափից շատ բացթողումներ ունեցանք ու պատժվեցինք»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: