Լևանդովսկին՝ Հոլանդի մասին. «Մեծ պոտենցիալը չի նշանակում, որ երկար տարիներ աստղ կլինես»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Էրլինգ Հոլանդի մասին։

«Նա ինձ նման ֆուտբոլիստ չէ: Նա ուժեղ է, արագ, հզոր: Ահա թե ինչի վրա է հիմնված նրա խաղը։ Ես այլ որակներ ունեմ։ Բայց մենք չգիտենք, թե նա հետագայում ինչպես կզարգանա։

Այն, որ ֆուտբոլիստը մեծ պոտենցիալ ունի, դեռ չի նշանակում, որ նա դեռ երկար տարիներ աստղ կլինի։ Ես չեմ սիրում 33 տարեկանին համեմատել 21 տարեկանի հետ։ Յուրաքանչյուր ոք ունի իր զարգացման ուղին:

Բայց, իհարկե, Հոլանդը հիանալի ֆուտբոլիստ է, միայն հաճույք է պատճառում նրա խաղին հետևելը»,- ասել է Լևանդովսկին Piłka Nožna-ին տված հարցազրույցում։