Պաշտոնական. «Միլանը» նոր պայմանագիր կնքեց թիմի պաշտպանի հետ (լուսանկար)

«Միլանը» հայտարարել է կենտրոնական պաշտպան Մատեո Գաբիայի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

22-ամյա խաղացողի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Նախորդ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսը։

Լրագրող Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ՝ Գաբիայի աշխատավարձը «Միլանում» տարեկան 800 հազար եվրոյից հասել է 1,2 միլիոնի։