Քինսլի Կոմանը բացատրել է, թե ինչու է նոր պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ

«Բավարիայի» հարձակվող Քինսլի Կոմանը բացատրել է, թե ինչու է համաձայնել երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։

««Բավարիայում» ես ամեն ինչ ունեմ, ուստի այլ տարբերակներ փնտրելն անիմաստ է: «Բավարիան» ընտանիքի նման է: Երբ դու ստանում ես այնքան օգնություն, որքան ես եմ ստացել, հատկապես մրցաշրջանի սկզբում սրտի վիրահատությունից հետո, դու ցանկանում ես ինչ-որ կերպ փոխհատուցել այն: Ուզում ես պայքարել այն մարդկանց համար, ովքեր աջակցել և աջակցում են քեզ»,- Կոմանի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

Հունվարին 25-ամյա խաղացողը երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Ֆրանսիացու հետ նոր ամաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը: