Մարսելո Բիելսա. «Շատ բարդ խնդիր կլինի վերարտադրել Պեպի արածը»

«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան կիսվել է Պեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի մասին մտքերով, որոնք գլխավորում են համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։

«Գվարդիոլան այն մասնագետը չէ, ում գործողությունները պետք է մեկնաբանել, նրա աշխատանքից պետք է հաճույք ստանալ:

Երբ տեսնում ես, թե ինչ է նա անում, հաճույք ես ստանում։

Շատ բարդ խնդիր կլինի վերարտադրել Պեպի արածը։ Կլոպը, իմ կարծիքով, ոճային մարզիչ է։

Շատ հաճելի է դիտել Կլոպի թիմի խաղը, նրա գործողությունները վերլուծելը համեմատաբար ավելի հեշտ է»,- ասել է Բիելսան DAZN-ին։