Ժոան Գասպար.«Ես ճանաչում եմ Ֆլորենտինո Պերեսին»

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը ասել է, որ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։

«Պատրաստվում եմ ձեզ բացառիկ տեղեկատվություն տրամադրել: Կիլիանն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, ես դրանում վստահ եմ։

Ես ճանաչում եմ Ֆլորենտինո Պերեսին նա վաղուց ավարտել է գործարքը»,- Գասպարի խոսքերն է մեջբերում Marca-ն։