Էդինսոն Կավանին որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

Հարձակվող Էդինսոն Կավանին որոշել է մինչև մրցաշրջանի ավարտը մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ուրուգվայցին բանակցություններ չի վարում «Ռիվեր Փլեյթի» հետ՝ փոխարինելու Խուլիան Ալվարեսին, (ինչպես նախկինում ենթադրվում էր) ով տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։

Կավանիի ապագայի հարցը կորոշվի մայիսին, և հավանական է, որ հարձակվողը կարիերան կշարունակի Իսպանիայի առաջնությունում։