Դիեգո Կոստան կարող է տեղափոխվել թուրքական ակումբ

«Ատլետիկոյի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Կոստայի գործակալն իր հաճախորդի ծառայություններն առաջարկել է թուրքական «Ֆեներբախչեին»։

«Հարձակվողը ցանկանում է պայմանագիր կնքել  18 ամսով»,  – թվիթերում գրել է լրագրող Նիկոլո Շիրան։

Կոստայի վերջին ակումբը եղել է «Ատլետիկո Մինեյրոն», որի կազմում նա խաղացել է 2021 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի հունվար։