ՖԻՖԱ-ն կօգտագործի ռոբոտաշինության նորամուծությունները ֆուտբոլում

Աշխարհի Ակումբային առաջնության խաղերի ժամանակ ՖԻՖԱ-ն նոր տեխնոլոգիա կփորձարկի:

«Ռոբոտ-մրցավար» համակարգը ավտոմատ կերպով որոշում է կայացնելու խաղից դուրս վիճակի վերաբերյալ:

Այն մինչև 12 տեսախցիկ է օգտագործելու, որպեսզի կարողանա հետևել գնդակի և ֆուտբոլիստների տեղաշարժին:

Նախատեսվում է, որ համակարգը կարձանագրի նաև խաղից դուրս վիճակը

Հատկանշական է, որ «Չելսին» կլինի  ԱՊԼ-ի առաջին ակումբը, որը կկիրառի նոր տեխնոլոգիան:

Եթե «Ռոբոտ-մրցավար» տեխնոլոգիան հաջողություն ունենա, ապա ամբողջությամբ կկիրառվի Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնության ժամանակ: