«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը խոսել է մյունխենյան ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
«Ակումբից ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- 32-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Մյուլլերի գործող համաձայնագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում գերմանացի ֆուտբոլիստի նկատմամբ «Էվերթոնի» և «Նյուքասլի» հետաքրքրության մասին:
Ընթացիկ մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը «Բավարիայի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 6 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։