«Արսենալը» կլորիկ գումար է վճարել Օբամեյանգին պայմանագրի վաղաժամկետ խզման համար

Հայտնի է դարձել, թե որքան է վճարել «Արսենալը» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին՝ պայմանագիրը խզելու համար։

Ըստ The Times-ի՝ լոնդոնյան ակումբը հարձակվողին վճարել է գրեթե 7 մլն ֆունտ (մոտ 8,4 մլն եվրո)՝ խզելու նրա պայմանագիրը, որը գործում էր մինչև 2023 թվականի ամառը:

Այս պայմանագրով Օբամեյանգը շաբաթական ստանում էր 350 հազար ֆունտ (գրեթե 420 հազար եվրո)։