Թոմաս Տուխելը ղեկավարությանը խնդրել է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի հետ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Ինչպես հաղորդում է As-ը, «Չելսին» երկար  ժամանակ է ինչ հետևում է բրազիլացուն:

Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ղեկավարությանը խնդրել է պայմանագիր կնքել 24-ամյա ֆուտբոլիստի հետ:

Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքը վճռական է տրամադրված մնալ «Ռեալում» առնվազն մինչև գործող պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2025 թվականը:

Այս մրցաշրջանում Միլիտաոն Լա Լիգայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։