Պաշտոնական. Դավիդ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդն» ամփոփել է հունվարին թիմի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկության արդյունքները։

Դարպասապահ Դավիդ Դե Խեան երկրպագուների հարցման արդյունքում 67 տոկոս ձայնով զբաղեցրել է առաջին տեղը։

Հունվարին Դե Խեան 5 խաղում բաց է թողել 4 գնդակ։ Իսպանացի դարպասապահը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ։