Հայտնի է դարձել, թե Բարսելոնայի նորեկներից ով չի ընդգրկվի Եվրոպայի Լիգայի հայտացուցակում։
Կատալոնական ակումբը թիմի եզրային պաշտպան Դանի Ալվեսին չի ընդգրկի հայտացուցակում,- ասել է լրագրող Խոսեպ Սոլդադոն El Chiringuito TV-ի Jugones հաղորդմանը։
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի մասնակիցները կարող են հայտավորել առավելագույնը երեք նորեկի։ Այսպիսով, հայտացուցակում կնդգրկվեն նորեկներ Ադամա Տրաորեն, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Ֆերան Տորեսը: