Խոսեպ Բարտոմեու. «Ափսոսում եմ, որ ակումբը ապատեղեկատվություն է տարածում»

«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն դիմել է դատախազություն։

Նա խնդրել է երեքշաբթի՝ փետրվարի 1-ին գործող նախագահ Ժոան Լապորտայի ներկայացրած քննության արդյունքների պատճենը տրամադրել իրեն:

Բարտոմեուն ցանկանում է ուսումնասիրել արդյունքները և որոշել՝ արդյոք որևէ իրավական քայլ ձեռնարկելու անհրաժեշտություն կա թե ոչ:

«Բարսելոնայի» ներկայիս ղեկավարության երեկ կայացած մամուլի ասուլիսում արտահայտած կարծիքների, և գնահատականների  առնչությամբ՝ որպես ակումբի նախկին նախագահ, ցանկանում եմ հայտնել իմ բացարձակ անհամաձայնությունն ու մերժումը, ինչպես նաև ափսոսում եմ, որ ակումբը ապատեղեկատվություն է տարածում»,- ասվում է Բարտոմեուի հայտարարության մեջ: