Մաուրիսիո Սարին դժգոհ է ակումբի ղեկավարությունից

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին դժգոհ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի վարած քաղաքականությունից ։

Հռոմեացիները ձմռանը պայմանագիր կնքեցին միայն մեկ նորեկի՝ 23-ամյա կիսապաշտպան Ժովանե Կաբրալի հետ:

Ինչպես հայտնում է Rai Sport-ը, Սարին և նրա անձնակազմը նույնիսկ չգիտեին, թե ով է նա: Մինչ մարզական տնօրեն Իգլի Տարեն ավարտում էր գործարքը, մարզիչը և նրա օգնականները փորձել են տեղեկությոններ հավաքել ֆուտբոլիստի մասին:

Սարին հիասթափված է հունվարին «Լացիոյի» վարած տրանսֆերային քաղաքականությունից, ուստի, ըստ Il Messaggero-ի, Մաուրիսիոն ասել է, որ ցանկանում է ավելի շատ ներգրավված լինել ակումբի որոշումների մեջ, ինչպես նաև ասել է, որ կմնա ակումբում միայն, եթե Տարեն հեռանա: