Պյեր-Էմերիկ Օբամեյանգը դիմել է «Արսենալի» երկրպագուներին

Հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով նախօրեին խզել էր պայմանագիրը «Արսենալի» հետ, դիմել է լոնդոնյան ակումբի երկրպագուներին.

Սպասվում է, որ 32-ամյա ռմբարկուն այսօր կտեղափոխվի «Բարսելոնա»:

«Շնորհակալ եմ, որ վերջին 4 տարիների ընթացքում Լոնդոնը տուն դարձրեցիք ինձ և իմ ընտանիքի համար: Մենք միասին վերելքների ու վայրէջքների միջով ենք անցել, և ձեր աջակցությունն ինձ համար ամեն ինչ է նշանակում: Տիտղոսներ նվաճելու հնարավորությունը և թիմի ավագ լինելու պատիվը մի բան է, որը ես հավերժ կպահեմ իմ սրտում:

Ես միշտ նվիրված եմ եղել «Արսենալին» և 100 տոկոսով կենտրոնացել եմ ակումբի համար իմ ուժերի սահմաններում ամեն ինչ անելու վրա, այնպես որ հեռանալն առանց իրական հրաժեշտի ցավ է պատճառում, բայց սա ֆուտբոլ է:

Տխուր եմ, որ վերջին շաբաթների ընթացքում հնարավորություն չեմ ունեցել օգնելու իմ թիմակիցներին, բայց միայն հարգում եմ այս ակումբը և մեր բոլոր տղաներին ու երկրպագուներին անկեղծորեն մաղթում եմ ամենայն բարիք և շատ հաջող տարիներ ապագայում: Սիրով, Օբա»,- գրել է գաբոնցին Instagram-ի իր էջում։

https://www.instagram.com/p/CZc2wOlt1ZF/?utm_source=ig_embed&ig_rid=4d37c7dd-0f6b-4694-bbcf-e424df59d09b