Կարիմ Բենզեման ասել է, թե որն է «Ռեալի» գլխավոր նպատակը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է այս մրցաշրջանում «արքայական» ակումբի նպատակների մասին։

«Ինչպես միշտ, մեր գլխավոր խնդիրն է փորձել նվաճել բոլոր տիտղոսներն ու գավաթները։ Մենք լավ ենք պատրաստված և պայքարելու ենք մրցաշարերից յուրաքանչյուրում։

Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի շարունակենք տիտղոսներ նվաճել»,- ֆրանսիացի ռմբարկուին է ցիտում Mundo Deportivo-ն։

Լա Լիգայի 22 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 50 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։