36-ամյա Մոդրիչը պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։

Ինչպես հայտնում է Marca-ն՝ 36-ամյա խաղացողը պատրաստվում է համաձայնել ակումբի ղեկավարության առաջարկին՝ համաձայնագիրը 1 մրցաշրջանով երկարաձգելու վերաբերյալ։

Խորվաթ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ լրանում է այս տարվա ամռանը:

2021/22 մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանն «արքայական» ակումբում հանդես է գալիս 2012 թվականից: