«Նապոլիի» 2 ֆուտբոլիստ ամռանը կհեռանա ակումբից

Լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ «Նապոլիի» պաշտպաններ Ֆաուզի Ղուլամը և Կևին Մալկյուին 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո կլքեն ակումբը։

Ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են, և նեապոլիտանական ակումբում որոշել են նոր համաձայնագիր չառաջարկել նրանց, քանի որ նրանք թիմի հիմնական կազմի խաղացող չեն համարվում:

Ղուլամը «Նապոլիում» հանդես է գալիս 2014 թվականից, որտեղ տեղափոխվել էր «Սենտ-Էտյենից»: Մալկյուին իտալական ակումբում խաղում է 2018 թվականից: