«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբային խնդրել է հետաձգել ակումբից հեռանալու որոշումը

«Մանչեսթեր Յունայթեդը» կիսապաշտպան Պոլ Պոգբային խնդրել է չշտապել իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում:

Ինչպես հայտնում է ESPN-ը՝ անգլիական ակումբը 28-ամյա խաղացողին ասել է, որ նա սպասի նոր գլխավոր մարզչի նշանակմանը։

«Կարմիր սատանաները» հուսով են, որ իրենց ընտրությունը կօգնի համոզել Պոգբային նոր պայմանագիր ստորագրել, այլ ոչ թե ամռանն անվճար հեռանալ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը դեռ չի կողմնորոշվել իր հաջորդ ակումբի հարցում։

Հիշեցնենք, որ Պոգբան այժմ դեռևս վերականգնվում է վնասվածքից, որը ստացել էր Ֆրանսիայի հավաքականի կազմում: