Հարձակվող Դուշան Վլահովիչը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո ապրում է թուրինյան ակումբի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տանը։
«Իհարկե, ես տուն եմ փնտրում, բայց դա Ռոնալդուի տունը չի լինի: Պետք է ավելի համեստ լինեմ։ Ինձ չեն անհանգստացնում տները կամ որևէ այլ բան: Ես պարզապես ցանկանում եմ խաղալ, կատարելագործվել և հաղթել»,- սերբ ռմարկուին է մեջբերում Tuttomercatoweb-ը:
Թուրինյան ակումբը հունվարի վերջին հայտարարեց «Ֆիորենտինայից» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին։ Հարձակվողը «Ծեր սինյորայի» հետ կնքել է մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր: