Ժոան Լապորտա. «Դեմբելեի առաջարկը ակումբի համար անընդունելի է»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է վինգեր Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ով հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և չի հեռացել թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Դեկտեմբերի 20-ի մեր առաջարկը պայմանագրի երկարաձգման վերաբերյալ այլևս չի գործում։ Պետք է նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց զգացողություն չունեմ, որ նման ցանկություն կա։

Մենք շատ լավ առաջարկ արեցինք, և ֆուտբոլիստն ինքը խոստովանեց դա։ Նա մեզ ասաց, որ շնորհակալ է։ Նրանք փորձեցին մեզ հետ բանակցել մեկ այլ տարբերակի շուրջ, սակայն Դեմբելեի առաջարկը ակումբի համար անընդունելի է։

Հարգելով ֆուտբոլիստի իրավունքները՝ ակումբը կպաշտպանի իր շահերը, իսկ մարզիչը, ով գիտի, թե ինչ է Բարսան, կհասկանա մեզ:»,- ասել է Լապորտան։