«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոստովանել է, որ իրեն հիանալի է զգում թիմում։
«Մայամիում ես հանգիստ եմ ապրում։ Հասա այն էմոցիոնալ կայունությանը, որը ես փնտրում էի: Ճշմարտությունն այն է, որ ես երջանիկ եմ: Այս քաղաքն ինձ տվեց այն, ինչ փնտրում էի այս տարիների ընթացքում՝ խաղաղություն։ Ես անսահման հարգանք ունեմ այս քաղաքի և այս ակումբի նկատմամբ։ Ես ոչ մի բանի հետ չէի փոխի այն հոգեկան խաղաղությունը, որը գտա այստեղ»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
Հիշեցնենք, որ Իգուաինն «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2020 թվականին։ 2021 թվականի մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը է ՄԼՍ-ի առաջնության 30 հանդիպման, դարձել 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։