«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարող էր հունվարին տեղափոխվել «Լիլ», սակայն ֆրանսիական ակումբը հրաժարվել է այդ տեղափոխությունից, հայտնում է L’Équipe-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա խաղացողն ակտիվորեն նոր թիմ է փնտրում։ Նրա գործակալները կապ են հաստատել «Լիլի» հետ՝ առաջարկելով կիսապաշտպանի հետ կնքել կարճաժամկետ պայմանագիր կամ փորձաշրջանի հնարավորություն տալ, սակայն Ֆրանսիայի գործող չեմպիոնները հրաժարվել են։
Ուիլշերի փոխարեն Լիգա 1-ի ակումբը պայմանագիր է կնքել 34-ամյա Հատեմ բեն Արֆայի հետ։