Ջեյմս Միլներ. «Սալահը վերջին ամիսների լավագույն ֆուտբոլիստն է»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները խոսել է իր թիմակցի՝ հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։

«Նա իր լավագույն մարզավիճակում է. անընդհատ գոլեր է խփում, փոխանցումներ է կատարում և հիանալի արդյունքներ է ցույց տալիս:

Ես կարող եմ մի փոքր կողմնակալ լինել, քանի որ ամեն օր մարզվում եմ նրա հետ և տեսնում եմ, թե Սալահը որքան լավն է մարզումների ժամանակ:

Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում նա միանշանակ լավագույնն էր, և ես հույս ունեմ, որ այսպես էլ կշարունակվի:

Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Որոշ գոլեր, որ նա խփում է…: Պետք է պարզապես ծափահարել նրան»,- Միլներին է ցիտում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: