«Արսենալը» ծրագրում է նոր պայմանագիր կնքել իր առաջատարներից մեկի հետ

«Արսենալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Բուկայո Սակայի հետ, հայտնում է լրագրող Քրիս Ուիթլին թվիթերի իր միկրոբլոգում։

Աղբյուրի տվյալներով՝ «զինագործներն» անգլիացի ֆուտբոլիստի համար ֆինանսական բարելավված պայմաններով նոր համաձայնագիր են պատրաստում՝ չնայած այն հանգամանքին, որ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:

20-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: