Բենջամին Մենդիին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամին Մենդիին մեղադրանք է առաջադրվել  ևս մեկ բռնաբարության փորձի դրվագով։

27-ամյա երիտասարդի նկատմամբ մեղադրանքները ավելացել են այսօր նրա գործով նախնական դատական ​​նիստի ժամանակ, հայտնում է L’Équipe-ը։

Հիշեցնենք, որ մինչ այդ ֆրանսիացին մեղադրվում էր չորս կնոջ նկատմամբ բռնաբարության դեպքերի, ինչպես նաև հինգերորդ կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության կատարման  մեջ։

Հունվարի 7-ին ֆուտբոլիստը գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նա կալանքի տակ է անցկացրել 134 օր։