Ա Սերիայի նախագահը հրաժարական է տվել

Պաոլո Դալ Պինոն հրաժարական է տվել Իտալիայի Ա Սերիայի նախագահի պաշտոնից։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն՝ որոշումն ընդունված է և կբավարարվի փետրվարի 1-ի ընթացքում։ Այս տեղեկությունը նաև հաստատել է լրագրող Նիկոլո Սկիրան

Պաոլո Դալ Պինոն Ա Սերիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի հունվարից։

58-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Fininvest, Mondadori, Kataweb, Telecom, SEAT, Pirelli և Wind ընկերություններում: