«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանն ապաքինվել է վնասվածքից

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն ապաքինվել է վնասվածքից, ֆուտբոլիստն արդեն սկսել է մարզվել հիմնական թիմի հետ։

«Ուրախ եմ, որ նորից տղաների հետ եմ»,- Instagram-ում գրել է ուկրաինացին:

Նշենք, որ Զինչենկոն «քաղաղքայինների» կազմում չի խաղացել նախորդ տարվա դեկտեմբերի 26-ից։ Պաշտպանի մոտ նախ կորոնավիրուս էր հայտնաբերվել, իսկ հետո նա ապաքինվում էր վնասվածքից: 

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողն անցկացրել է 7 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։