Ռոնալդոն՝ Սուպերլիգայի մասին. «Դա վաղ թե ուշ տեղի կունենա»

Բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ մոտ ապագայում եվրոպական Սուպերլիգան, այնուամենայնիվ, կստեղծվի։

«Վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Ֆուտբոլը միշտ զարգանում է, միշտ կատարելագործվում է։ Բայց թե ինչպես կավարտվի, չգիտենք։

Թոփ ակումբները ցանկանում են ավելի ու ավելի շատ գումար վճարել այն խաղացողներին, ովքեր ավելին ու ավելին արժեն:

Սուպերլիգան այլ ձևաչափով չի լինի ավելի վաղ ներկայացվածի նման, քանի որ այն շատ վատն էր, բայց այն կգա։

Հիմա ֆուտբոլային արդյունաբերությունը բարելավելու համար ֆուտբոլի ղեկավարների միջև երկխոսություն չկա: Ես չեմ հասկանում, թե ինչու ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն և տարբեր լիգաները չեն խոսում միմյանց հետ»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Marca-ն: