«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, տնօրեն Մատեու Ալեմանին և գլխավոր մարզիչ Չավին այսօր կքննարկեն վինգեր Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կատալոնական ակումբը չի կարողացել համաձայնության գալ ֆրանսիացու վաճառքի շուրջ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ, նա մրցաշրջանը կավարտի «Կամպ Նոուում»։
24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս ամառ։
Ինչպես նշվում է, մարզիչը դեմ է, որ Դեմբելեն հեռացվի թիմից մինչև մրցաշրջանի ավարտը։
Վերջնական որոշումը կկայացվի Չավիի՝ «Բարսելոնայի» ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։