Դոնի վան դե Բեկ. «Լեմպարդը լուրջ ազդեցություն ունեցավ իմ որոշման վրա»

Կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» «Էվերթոն» տեղափոխությունը։

«Մենք շատ դրական հանդիպում ունեցանք նոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդի հետ: Մենք նույն պատկերացումներն ունենք ֆուտբոլի մասին, և նա լուրջ ազդեցություն ունեցավ իմ որոշման վրա։

Ես կարող եմ շատ բան սովորել Լեմպարդից, քանի որ նա խաղալով նույն դիրքում՝ շատ գոլեր է խփել»,- Վան դե Բեկի խոսքերն է մեջբերում «Էվերթոնի» պաշտոնական կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում Վան դե Բեկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում մանչեսթերյան թիմի կազմում՝ խփելով ընդամենը մեկ գոլ:

Կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից՝ «Այաքսից» տեղափոխվելով 39 միլիոն եվրոյի դիմաց։

Վան դե Բեկի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։