Մադրիդի «Ռեալը» լուրջ կորուստ ունի ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերան Մենդին կարող է բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումները, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը խնդիրներ ունի ազդրի մկանի հետ, ամենայն հավանականությամբ նա բաց կթողնի Իսպանիայի Գավաթի (փետրվարի 3) «Ատլետիկի» դեմ խաղը և Լա Լիգայի «Գրանադայի» (փետրվարի 6)  դեմ խաղը։

Պաշտպանը կարող է բաց թողնել նաև ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը, որը կկայանա փետրվարի 15-ին։