Դելե Ալի. «Անհամբեր սպասում եմ Ֆրենկ Լեմպարդի հետ աշխատելու հնարավորությանը»

«Էվերթոնի» նորեկ Դելե Ալին, ով տեղափոխվել է «Թոթենհեմից», կիսվել է  հույզերով տեղափոխությունից հետո:

«Ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել «Էվերթոնի» հետ՝ մեծ երկրպագուների բազա և պատմություն ունեցող հսկայական ակումբ, որը ամենահեղինակավորներից մեկն է անգլիայում:

Անհամբեր սպասում եմ թիմին օգնելուն և նոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ աշխատելու հնարավորությանը»:

25-ամյա անգլիացու հետ պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2024 թվականի ամառ։